Արգելվել են օնլայն խաղադրույքները
Այլ
Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա դա Սիլվան արգելել է բոլոր տեսակի օնլայն խաղադրույքների կատարումը երկրում։ Այս մասին հայտնում է «G1»-ը։ Արգելքը տարածվում է վիրտուալ կազինոների, ազարտային օնլայն խաղերի վրա։ Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո՝ անմիջապես։ Սակայն համապատասխան օրենադրական նախաձեռնությունը հաստատելու համար՝ կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը՝ 120 օրվա ընթացքում։ Մինչեւ հոկտեմբերի հինգը, խաղադրույք կատարածները կկարողանան դուրս բերել իրենց գումարները։ Հոկտեմբերի վեցից նման կայքերն ու ռեսուրսները Բրազիլիայում այլեւս չեն գործի։ Մնացած գումարներն արդեն պետք է բանկերի միջոցով վերադարձնեն բուքմեյքերները։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը