Ուկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել
Աշխարհ
Ուկրաինան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կսկսի զանգվածաբար կիրառել որսիչ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Նրա խոսքով՝ որսիչ ԱԹՍ-ների նախատիպերն արդեն փորձարկվում են ոչ թե լաբորատոր պայմաններում, այլ իրական մարտական գործողությունների ժամանակ և խոցում հակառակորդի անօդաչուները։
«Մենք այժմ նախատիպերը փորձարկում ենք ոչ թե, ինչպես նախկինում, լաբորատորիաներում, այլ իրական պայմաններում, և դրանք կատարում են իրենց աշխատանքը»,- ասել է Բուդանովը։
Նա նշել է, որ այժմ հիմնական խնդիրը նման համակարգերի արտադրության և կիրառման ծավալների մեծացումն է։ Ըստ Բուդանովի՝ որսիչ ԱԹՍ-ների զանգվածային կիրառումը կարող է սկսվել արդեն մի քանի ամսից։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել էր կադրեր, որոնցում ուկրաինական որսիչ ԱԹՍ-ները խոցում են ռեակտիվ «Շահեդներ»։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան իրական մարտական պայմաններում արդեն փորձարկել է ռեակտիվ «Շահեդների» դեմ նախատեսված մի քանի մշակում, և այժմ նպատակ կա դրանք դարձնել համակարգային կիրառման սպառազինություն։
Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ուկրաինական որսիչ ԱԹՍ-ի միջոցով խոցվել է ռեակտիվ «Գերան-5» անօդաչու։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը