Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)
Հասարակություն
Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի։
Ինչքան էլ ժամանակ անցնի, նրանց սխրանքն ու հիշատակը երբեք չեն խամրի։
Պատերազմում զոհվածների թվում էին նաև մեր համալսարանի ուսանողները՝
Սերգեյ Աբրահամյան
Էդգար Հայրապետյան
Արամայիս Թադևոսյան
Սենո Երկանյան
Բենիամին Նալբանդյան
Հիշում ենք։ Խոնարհվում ենք։
Չենք մոռանում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը