Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին
Աշխարհ
Ֆրանսիայում կիրակի անցկացվում են Սենատի ընտրություններ, որոնց ընթացքում վերին պալատի 348 անդամներից կընտրվի 178-ը՝ վեց տարի ժամկետով։
Սենատորներն ընտրվում են ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ ավելի քան 93 հազար ընտրիչներից բաղկացած կոլեգիայի կողմից, որի մեծ մասը համայնքային խորհուրդների անդամներ են։
Քվեարկությունն անցկացվում է մայրցամաքային Ֆրանսիայի 58 դեպարտամենտներում, Կորսիկայի երկու դեպարտամենտներում, Գվիանայում և չորս անդրծովյան տարածքներում։ Կվերընտրվեն նաև արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող վեց սենատորներ։
Ներկայում Սենատում ամենամեծ խմբակցությունն ունեն «Հանրապետականները»՝ 131 մանդատով, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունն ունի 19 մանդատ։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության արդյունքը։ Կուսակցությունը ներկայում ունի երեք սենատոր, իսկ առանձին խորհրդարանական խմբակցություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն տասը մանդատ։
Սրանք Ֆրանսիայի Սենատի վերջին ընտրություններն են 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը