Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար
Աշխարհ
Լեհաստանն առաջարկել է իր տարածքում կառուցել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության գործարան, եթե Ուկրաինան ԱՄՆ-ից համապատասխան լիցենզիա ստանա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չերնեցկան։
Նրա խոսքով՝ եթե նման գործարան նախատեսվում է կառուցել Ուկրաինայում, Վարշավան առաջարկում է այն տեղակայել Լեհաստանում՝ «ավելի անվտանգ տարածքում»։
«Եթե նախատեսվում է նման գործարան կառուցել Ուկրաինայում, մենք առաջարկում ենք այն կառուցել Լեհաստանի տարածքում, որպեսզի այն գտնվի այսպես կոչված անվտանգ տարածքում»,- ասել է փոխնախարարը։
Միաժամանակ նա նշել է, որ Լեհաստանը առանձին աշխատանք է տանում Patriot համակարգերի սպասարկման կենտրոն, իսկ հետագայում նաև հրթիռների արտադրություն ստեղծելու ուղղությամբ։
ԱՄՆ-ում ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել, և բանակցությունները շարունակվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը