Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել
Աշխարհ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ՄԱԿ-ի փաստաթղթի նախագծից հանել են մահաբեր ինքնավար զինատեսակների կիրառման մի շարք սահմանափակումներ։
Ըստ հրապարակման՝ նախագծից հանվել են արհեստական բանականության հիմքով համակարգերի «կանխատեսելի» և «հուսալի» գործելու վերաբերյալ պահանջները, ինչպես նաև նման զենքի կիրառման ժամանակ էթիկական գործոնների հաշվառման դրույթները։
Բացի այդ, փաստաթղթից հանվել է հարվածից առաջ արհեստական բանականության կողմից ընտրված թիրախների պարտադիր մարդկային ստուգման պահանջը։
Բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը՝ մահաբեր ինքնավար զինատեսակների հարցերով կառավարական փորձագետների խմբի շրջանակում։
Համաձայնեցված փաստաթուղթն առայժմ իրավական պարտադիր ուժ չունի։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը