«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով
Աշխարհ
Միջազգային հարաբերությունների հետագա վատթարացումը անհրաժեշտություն է առաջացնում օպերատիվ արձագանքելու ռազմական գործողությունների բնույթի և բովանդակության փոփոխություններին, հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ Սերգեյ Սերդյուկովը՝ Ռուսաստանում ՀԱՊԿ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին «անկայունության գոտիների» մոտեցումը նպաստում է ռազմական անվտանգության սպառնալիքների աճին։
Սերդյուկովը նշել է, որ զորավարժություններն ուղղված են Հավաքական ուժերի մարտունակության բարձրացմանը և իրական պայմաններին առավել մոտ գործողություններ իրականացնելու նրանց կարողությունների կատարելագործմանը։
Զորավարժություններին այս անգամ ևս չի մասնակցում Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության «սառեցման» մասին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը