Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան
Հասարակություն
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը սեպտեմբերի 27-ի առիթով անդրադարձել է 2020 թվականի պատերազմին՝ նշելով, որ դրա հետևանքներն ու պայքարը շարունակվում են նաև այսօր։
Նրա խոսքով՝ պատերազմը միայն ռազմական գործողությունների մասին չէ․ այն շարունակվում է նաև հիշողության, պատմության, արժանապատվության և ազգային ինքնության պահպանման շուրջ։
Աբովյանը նշել է, որ անցած վեց տարիների ընթացքում յուրաքանչյուրն իր ընտրությունն է կատարել՝ պահպանել հիշողությունը, արժանապատվությունն ու հավատարմությունը սեփական ժողովրդին կամ ընտրել մոռացումը։
Նրա գնահատմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դեռ չի ավարտվել, պարզապես այսօր դրա «ճակատը» միայն այնտեղ չէ, որտեղ զինվորներ են կանգնած։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը