«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով
Հասարակություն
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը քննադատել է Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին համերգային ծրագրի հեռարձակումը։
Շարմազանովը նշել է, որ սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի մեկնարկի օրն է, երբ մարդիկ հարգանքի տուրք են մատուցում պատերազմի զոհերի հիշատակին։
«Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք էս օրով համերգ եք հեռարձակում։ Լրիվ մարդկային արժեք կորցրե՞լ եք»,- գրել է նա։
Շարմազանովն իր գրառումը եզրափակել է՝ մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից հիշողության մասին հատված.
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…»:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը