Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել
Արտակարգ Պատահար
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ժամը 20։10-ի դրությամբ բաց կրակ չկա։
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարվել է երկու հրշեջ-փրկարար։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը տեղում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության 11 մարտական հաշվարկ, ինչպես նաև հերթապահ խմբեր։
Փրկարարները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը