Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Դավիթ Բեկ փողոցի 220 հասցեի մոտ։
Բախվել են «Chevrolet Volt», «Mitsubishi Grandis», «Toyota Camry» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «ՈւԱԶ»-ը բախվել է նաև թույլատրելի հատվածում կայանված «Kia Forte»-ին։
Վթարի հետևանքով «ՈւԱԶ»-ի վարորդ Վահե Ն․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ նրա անչափահաս ուղևորը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Ըստ Shamshyan.com-ի՝ «Mitsubishi Grandis»-ի վարորդ Ստելլա Ա․-ն եղել է ոչ սթափ վիճակում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը