Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում
Հասարակություն
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով Երևանում էլեկտրամատակարարման խափանում է գրանցվել։
Հոսանքազրկվել է շուրջ 5000 բաժանորդ, որոնց մեծ մասը՝ Կենտրոն վարչական շրջանում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ տեղում աշխատում են մասնագիտական բրիգադները, իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ հրդեհի հետևանքները վերացնելու և էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։
Դեպքի վայրում աշխատել է Փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, և այս պահին հրդեհը վերահսկվում է։
Հրդեհի հետևանքով ավելի քան 20 փրկարարի տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ մեկ փրկարար տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառները պարզվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը