Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ
Արտակարգ Պատահար
Հզոր աշնանային փոթորիկը շարունակում է մոլեգնել ԱՄՆ-ի արևելյան ափին՝ առաջացնելով ջրհեղեղներ, էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ և տրանսպորտային խափանումներ։
ԱՄՆ-ի հյուսիսարևելքում և Միջինատլանտյան նահանգներում ավելի քան 130 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Ուժեղ քամին տապալել է ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծերը, իսկ ափամերձ շրջաններում գրանցվել են լայնածավալ ջրածածկումներ։
Ամենամեծ թվով անջատումներ արձանագրվել են Նյու Ջերսիի ափամերձ հատվածներում, Լոնգ Այլենդում և Կոնեկտիկուտում։ Որոշ փողոցներ այնքան են ջրածածկվել, որ բնակիչները ստիպված են եղել տեղաշարժվել կայակներով։
Փոթորիկը խաթարել է նաև օդային հաղորդակցությունը․ Բոստոնի Լոգան միջազգային օդանավակայանում հարյուրավոր չվերթներ չեղարկվել են։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ վտանգը դեռ պահպանվում է․ սպասվում են ուժեղ քամիներ և բարձր մակընթացություններ, որոնք կարող են առաջացնել նոր ափամերձ ջրհեղեղներ։
Տարերքի հետևանքով գրանցվել է նաև առնվազն մեկ զոհ․ Նյու Յորքում բնակարանային տնտեսության վարչության աշխատակցի վրա ծառ է ընկել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը