Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել
Արտակարգ Պատահար
Թուրքիայի հարավ-արևելքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները, դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու շտապօգնության խմբերը։ Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը