«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում
Հասարակություն
Ուկրաինայի ռազմաճակատում անօդաչու թռչող սարքերի մշտական ներկայությունն ու քաղաքների ուղղությամբ հարվածները որոշ զինվորների մոտ առաջացնում են ՊՏՍԽ-ին (հետտրավմատիկ սթրեսային խանգարում) նման վիճակ։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը։
Ռազմական հոգեբույժ Սերգեյ Անդրիենկոյի խոսքով՝ դրոնների նկատմամբ արտահայտված վախով առաջին պացիենտները սկսել են դիմել իրեն դեռ 2023 թվականից։
Նրա խոսքով՝ այդ մարդիկ ֆիզիկական վնասվածքներ չեն ունեցել, սակայն տառապել են ուժեղ վախից, տագնապից և անօգնականության զգացումից։ Պացիենտներից մեկը պատմել է, որ անօդաչու սարքերի մշտական ձայնն ու այն գիտակցումը, որ ցանկացած պահի վերևից կարող է հարվածային ԱԹՍ հայտնվել, ժամանակի ընթացքում դարձել են անտանելի։
Անդրիենկոն այս վիճակն անվանել է «դրոնոֆոբիա»։ Ուկրաինացի և ամերիկացի հետազոտողների հետ նա ուսումնասիրում է՝ արդյոք այն տարբերվում է դասական ՊՏՍԽ-ից և կարող է ապագայում դասակարգվել որպես առանձին հոգեբանական խանգարում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը