«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Հասարակություն
ՀԷՑ-ից հայտնում են, որ «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է։
Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի, որտեղ հոսանքազրկված է մի քանի հարյուր բաժանորդ։
Ընկերության փոխանցմամբ՝ այդ շենքերում էլեկտրամատակարարումը նախատեսվում է վերականգնել առաջիկա 2-3 ժամվա ընթացքում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը