ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը
Հասարակություն
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի 4 համայնքներում՝ Թումանյանում, Լերմոնտովոյում, Ֆերիկում և Արզնիում, անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ ընդհանուր 6,951 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3,720-ը՝ 53.52%-ը։
Թումանյան — 59.96% (2,517 ընտրող)
Ֆերիկ — 57.06% (93 ընտրող)
Արզնի — 45.20% (894 ընտրող)
Լերմոնտովո — 35.29% (216 ընտրող)
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թումանյան համայնքում, որտեղ առաջադրված միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» էր։
Նշենք, որ այս ընտրություններում գործել է ընտրելու իրավունքի նոր կարգավորում, որի համաձայն՝ ընտրություններին կարող էին մասնակցել միայն սահմանված բնակության և ՀՀ-ում փաստացի գտնվելու ժամկետները բավարարող քաղաքացիները։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը