Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «հսկայական առաջընթաց» է գրանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած այցից հետո։
«Մենք անհավանական հանդիպում ունեցանք նախագահ Սի Ծինփինի հետ։ Դա երկար հանդիպում էր, իրականում՝ երկու օր։ Մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել», – ասել է նախագահը Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում՝ Չիկագոյից (Իլինոյս) վերադառնալուց հետո։
Նախագահը նշել է, որ հանդիպման շնորհիվ «շատ լավ բաներ են տեղի ունենում», այդ թվում՝ ամերիկացի ֆերմերների համար։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը