Երեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասին
Աշխարհ
Վորոնեժի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք երեխա և մեկ կին են տուժել։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։ Անօդաչուների բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել քաղաքացիական ենթակառուցվածքների երեք ձեռնարկություններում։ Տուժածներ չկան։
Դոնեցկում էլ ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարվածել են հիվանդանոցին։ Քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կուլեմզինի փոխանցմամբ՝ չորս մարդ տուժել է։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 254 ուկրաինական ԱԹՍ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը