Դոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխա
Աշխարհ
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ գիշերային հարձակումների հետևանքով Դոնեցկում վնասվել է բժշկական հաստատություն։ Հիվանդանոցի շենքում վնասվել է շուրջ 250 պատուհան, ինչպես նաև տանիքն ու ճակատային հատվածը։ Հաղորդվում է, որ տուժել է 4 մարդ։
Ռուսաստանի Վորոնեժի մարզում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով նույնպես 4 մարդ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա։
Կրասնոդարի երկրամասում անօդաչուների զանգվածային հարձակման հետևանքով բեկորներից հրդեհներ են բռնկվել քաղաքացիական ենթակառուցվածքի երեք ձեռնարկություններում։ Տուժածներ չկան։
Բրյանսկի մարզում անօդաչուի հարձակումից հետո կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով 10 վագոն դուրս է եկել երկաթուղային գծերից։ Տուժածների մասին չի հաղորդվում։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 254 ուկրաինական անօդաչու թռչող սարք։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի