Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ՝ Աշտարակի ձորում, տղամարդու մարմին կա։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու մարմինը։ Նախնական տեղեկություններով՝ նա իրեն կամրջից ցած է նետել։
Դեպքի վայրում աշխատել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Օպերատիվ տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով եկել է կամրջի մոտ, կանգնել, ապա իրեն ցած է նետել։
Ոստիկաններն ու պարեկները կամրջի վրա հայտնաբերել են «ՎԱԶ 2107»-ը։ Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի 69-ամյա բնակիչ Պ. Հ.-ն է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը