Մարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին տարիներին «կոլեկտիվ Արևմուտքի» գործողությունների հետևանքով լրատվական դաշտը, իր գնահատմամբ, ենթարկվում է «ագրեսիվ մաքրման»՝ անցանկալի տեսակետներից։
Զախարովայի խոսքով՝ ԵՄ երկրներում քաղաքացիների տեղեկատվության հասանելիության իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Նա պնդել է, որ համակարգային կերպով կիրառվում են լրատվական ռեսուրսների արգելափակումներ, լրագրողների նկատմամբ անհատական պատժամիջոցներ, ինչպես նաև քրեական գործեր։
ՌԴ ԱԳՆ խոսնակը, մասնավորապես, անդրադարձել է Ֆրանսիային՝ հայտարարելով, որ այնտեղ իրենց տեսակետը պաշտպանող լրագրողներին հեռացնում են տեղեկատվական դաշտից, արտաքսում երկրից և նրանց նկատմամբ կիրառում այլ «պատժիչ միջոցներ»։
Զախարովան նաև պնդել է, որ ապատեղեկատվության տարածումը արևմտյան քաղաքական գործիչների, ինչպես նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Բալթյան երկրների իշխանությունների կողմից օգտագործվում է որպես «հարմար հիմնավորում» ԶԼՄ-ների բազմակարծության և խոսքի ազատության սահմանափակման համար։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է աշխատել ԶԼՄ-ների աշխատակիցների համար «անվտանգ և արժանապատիվ» պայմանների ապահովման, ինչպես նաև տեղեկատվական «արգելքների» վերացման և տեղեկատվության հավասար հասանելիության ապահովման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը