Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա
Արտաքին Քաղաքական
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ՊԱՍԵ) Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել՝ քվեարկությունից մոտ երեք ամիս անց։ Փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 22-ին։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զեկույցից առանձնացրել է այն հատվածը, ըստ որի՝ «չնայած թերություններին և աննախադեպ արտաքին ճնշմանը՝ հասարակությունը ցուցաբերել է իր ժողովրդավարական կայունությունը»։
Միաժամանակ, զեկույցում անդրադարձ կա նաև ընտրությունների արդյունքների շուրջ առաջացած խնդիրներին։ Մասնավորապես, ՊԱՍԵ-ն նշել է երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը, ինչի հետևանքով, ըստ զեկույցի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հաղթահարել էր 4 տոկոսի շեմը, չի ստացել խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն։
ՊԱՍԵ-ի գնահատմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած հիմնավորումները բավարար չափով համոզիչ չեն եղել, իսկ ընտրությունների արդյունքում զգալի թվով ընտրողներ մնացել են առանց խորհրդարանական ներկայացվածության։ Միաժամանակ, ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել էր 58,287 ձայն՝ 3.9893 տոկոս։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը