Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Երևանում՝ Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում, «Շախմատի տան» դիմաց, բախվել են 39-ամյա Արտյոմ Ա.-ի վարած «Mercedes»-ն ու մոպեդը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության և քննչական կոմիտեի աշխատակիցները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ պարզվում են միջադեպի հանգամանքներն ու մոպեդավարի ինքնությունը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը