Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»
Հասարակություն
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարել է, որ ամբողջությամբ չի կարդացել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած՝ Հայ Առաքելական եկեղեցում առկա ճգնաժամի վերաբերյալ զեկույցը։
24News-ի հետ զրույցում, անդրադառնալով զեկույցում իր անվան հիշատակմանը, Առաքել Սրբազանն ասել է, որ հեռախոսով նման հարցերի չի պատասխանում և նշել է, որ աղոթում է ժողովրդի ու Եկեղեցու միասնության համար։
«Էնքա՜ն բան կարող է լինել։ Չէ, ես լրիվ չեմ կարդացել զեկույցը։ Մենք, իհարկե, պատրաստ ենք իրականության հետ առերեսվել, էսքան բան կարող եմ ասել, ուրիշ ոչինչ»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ զեկույցը հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ և անդրադառնում է Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամին ու դրա լուծման ուղիներին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցը դատապարտել է՝ այն որակելով հակասահմանադրական, հակականոնական և անօրինական։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը