Պուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կոզլովին ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանի պարտականություններից։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով նախագահի հրապարակված հրամանագրին։
Կոզլովը դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարից։ Մինչ այդ՝ 2013 թվականից, նա Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության փոխտնօրենն էր։
Սեպտեմբերի 22-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։ Նրանք քննարկել էին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Պարսից ծոցի շրջանում տիրող իրավիճակը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը