Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերը
Հասարակություն
Ռուս երգիչ Ստաս Միխայլովը հայտարարել է, որ կնոջ՝ Իննայի հետ չի բաժանվել։ «Մի՛ հավատացեք գրվածին։ Հրաշալի կին ու երեխաներ ունեմ։ Մեզ համար ուրախացեք՝ ամեն ինչ լավ է»,– ասել է նա լրագրողներին, փոխանցում է MK.RU-ն։
Ավելի վաղ Իննա Միխայլովան հայտարարել էր, որ իրենք բաժանվել են։ Նա նաև խնդրել էր իրեն չհարցնել երգչի նոր կերպարի և արտաքին տեսքի մասին՝ նշելով, որ այլևս դրա հետ առնչություն չունի։ Միխայլովը չի պարզաբանել, թե ինչու են իրենց հայտարարությունները հակասում միմյանց։
Ստասն ու Իննան ծանոթացել են 2006 թվականին և ամուսնացել 2011-ին։ Նրանք երկու դուստր ունեն՝ Իվաննան և Մարիան։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը