Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը
Հասարակություն
Մանանեխագույնի տաք երանգները 2026 թվականի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույներից են։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ոճաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռոգովը՝ ուսումնասիրելով նորաձևության ցուցադրությունները, հայտնում է Lenta.ru-ն։
Ռոգովի դիտարկմամբ՝ մանանեխագույնը տեղ է գտել Alaïa, Dries Van Noten, Loewe, Khaite և Saint Laurent նորաձևության տների հավաքածուներում։ Այդ գույնով ներկայացվել են սվիտերներ, տաբատներ, վերարկուներ, կիսաշրջազգեստներ և բաճկոններ։
Ոճաբանի նշած միտումը վերաբերում է հագուստի տարբեր տեսակների, ուստի մանանեխագույնը կարելի է ընտրել թե՛ որպես կերպարի հիմնական գույն, թե՛ առանձին հագուստի համար։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը