ԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումը
Աշխարհ
Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային իրենց պահուստներում մնացած Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռները փոխանցելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր հրթիռների փոխանցման վերաբերյալ նոր որոշումներ չեն ընդունվել»,– ասել է Կալլասը։ Նրա խոսքով՝ քննարկվող տարբերակն այն է, որ առանձին երկրներ Ուկրաինային փոխանցեն իրենց մնացած պաշարները, ապա ստանան նոր հրթիռներ՝ Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման միջոցներով։
Ավելի վաղ Լեհաստանն առաջարկել էր Ուկրաինայի տարածքում Patriot համակարգերի հրթիռների արտադրության գործարան կառուցել։ Վարշավան նշել էր, որ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել, եթե Կիևը համապատասխան արտոնագիր ստանա Վաշինգտոնից։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը