Աղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգը
Հասարակություն
Աղիքային միկրոֆլորայի փոփոխությունները կարող են կապված լինել նյութափոխանակության խանգարումների հետ՝ դեռ մինչև արյան մեջ շաքարի մակարդակի ակնհայտ բարձրացումը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով Շաքարախտի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողովում ներկայացված հետազոտությունը։
Գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի 229 025 մարդու առողջական տվյալներն ու աղիքային միկրոֆլորայի կազմը։ Նրանցից 3 627-ն ունեցել է երկրորդ տիպի շաքարախտ, 14 022-ը՝ նախաշաքարախտ։ Հետազոտողները հայտնաբերել են բակտերիաների 789 տեսակ, որոնց քանակը կապ է ունեցել շաքարախտի առկայության հետ։
Արյան մեջ շաքարի նորմալ մակարդակ ունեցող մարդկանց առանձին խմբում էլ հետազոտողները նկատել են, որ նրանց միկրոֆլորան, ում մոտ ուտելուց հետո շաքարի մակարդակն ավելի երկար էր բարձր մնում, ավելի շատ էր նման շաքարախտ ունեցող մարդկանց միկրոֆլորային։ Գիտնականների կարծիքով՝ աղիքային միկրոֆլորայի ուսումնասիրությունն ապագայում կարող է լրացնել շաքարախտի վտանգի գնահատման գործող մեթոդները։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը