Երևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցով
Հայաստան
Երևանում անցկացվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու վերաբերյալ նոր հանրային լսումներ։ Քննարկումը կրկին վարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Լսումների ընթացքում քննարկվել են էլեկտրամատակարարման անխափանության, երկրի էներգահամակարգի բնականոն գործունեության և ոլորտին առնչվող այլ հարցեր։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագծի վերաբերյալ մասնակիցները որևէ առաջարկ կամ դիտողություն չեն ներկայացրել։ Նույնը արձանագրվել էր նաև նախորդ հանրային լսումների ժամանակ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը