Հրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառով
Աշխարհ
Հունիսից ի վեր զինված հակամարտության սրման պատճառով իրենց տները լքել է ավելի քան 145,000 եմենցի։ Այս թիվը նախորդ շաբաթվա ընթացքում աճել է գրեթե 16,000-ով, հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
«Եմենի արևմտյան ափին հունիսին հակամարտության սրումից ի վեր երկրի ութ նահանգներում ավելի քան 145,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այսօրվա դրությամբ 145,308 եմենցի տեղահանված է», - նշել է ՄՄԿ-ն։ «Սա 15,870-ով ավելի է սեպտեմբերի 21-ի դրությամբ գրանցված թվից, ինչը կազմում է ավելի քան 12% աճ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում»։ Եմենում անկայուն իրավիճակը «ստիպում է ընտանիքներին լքել իրենց տները ինչպես արևմտյան ափին, այնպես էլ երկրի հարավային շրջաններում»։
Թաիզ նահանգը հյուրընկալել է տեղահանվածների ամենամեծ թվին՝ 81,444 մարդ, կամ կեսից ավելին։ Սա գրեթե 8,000-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ։ Թաիզ նահանգից բացի, տեղահանության ամենամեծ աճը գրանցվել է Ադենում: «Հաշվի առնելով անկայուն իրավիճակը, առաջիկա օրերին հնարավոր է հետագա տեղահանություն», - կարծում է ՄՄԿ-ն:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը