Իրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը մերժել է բրիտանական լրատվամիջոցներում շրջանառվող բոլոր ենթադրությունները՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին իր ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ։
«Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը կտրականապես մերժում և խստորեն դատապարտում է որոշ բրիտանացի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից վերջերս տարածվող անհիմն և չարամիտ ենթադրությունները, որոնք փորձում են կապել Իրանը Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ հինգ կասկածյալների ձերբակալման հետ», - ասվում է դեսպանատան X-ում տարածված հայտարարության մեջ։
Դեսպանատունը նշել է, որ «նման կեղծ մեղադրանքների տարածումը» միայն մեկ նպատակ ունեն՝ «սնուցել հակաիրանական քարոզչությունը Մեծ Բրիտանիայում»։ Այս առումով դեսպանատունը չի բացառել «երկրի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար համապատասխան իրավական միջոցառումների ձեռնարկումը»։
Սեպտեմբերի 27-ին Անգլիայի արևմտյան Գլոսթերշիրում գտնվող Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ ձերբակալվել է հինգ անձ։ Նրանք կասկածվում են պայթուցիկ նյութերի մասին օրենքի և ահաբեկչության մասին օրենքի խախտման մեջ։ Հետաքննությունը վարում է Մետրոպոլիտենի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի հրամանատարությունը, և բոլոր ձերբակալվածները՝ Լոնդոնում բնակվող բրիտանացի քաղաքացիներ, մնում են կալանքի տակ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը