ՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական բանականությունը
Աշխարհ
Ահաբեկչական խմբավորումներն ավելի ու ավելի են օգտագործում նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականություն, և նաև փորձում են շահագործել որոշ երկրներում անկայունությունն ու թույլ կառավարումը։
Այս մասին TASS-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար տեղակալ և ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Զուևը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ։
«Ահաբեկչությունը շարունակում է զարգանալ։ Ահաբեկչական խմբավորումներն ավելի ու ավելի են օգտագործում նոր և զարգացող տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականություն, և ձգտում են շահագործել անկայունությունն ու թույլ կառավարումը, մասնավորապես՝ Աֆրիկայի որոշ մասերում», - ասել է Զուևը։
Նրա խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքի հակազդումը պահանջում է մշտական ջանքեր և զգոնություն։ Զուևը նաև նշել է, որ ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը, Անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի և դրա գործադիր տնօրինության հետ համատեղ, համակարգում է պետություններին տրամադրվող կարողությունների զարգացմանն ուղղված օգնությունը և նրանց տրամադրում է տեխնիկական օգնություն՝ հիմնվելով կոմիտեի առաջարկությունների վրա։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը