Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանի հարվածներին մայրաքաղաքի և երկրի այլ շրջանների ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Կիևի կենտրոնում Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին հարվածելուց հետո փրկարարական գործողությունը շարունակվում է։
Զելենսկին նաև հայտնել է Կիևում դեղագործական ընկերության և ավտոլիցքավորման կայանների, Դնեպրում բիզնես կենտրոնի, ինչպես նաև այլ քաղաքացիական օբյեկտների և ձեռնարկությունների վրա հարձակումների մասին։
«Ցավոք, կան զոհեր։ Իմ ցավակցություններն եմ հայտնում հարազատներին և մերձավորներին», — հայտարարել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը, նրա խոսքով, պետք է պատասխանատվություն կրի և «զգա իրական հետևանքները»։ Սեպտեմբերի 28-ի գիշերային և առավոտյան հարձակումներից հետո Կիևի ուղղությամբ հարվածները շարունակվել են ցերեկը։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր շենքին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը