Հազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը
Ժամանց
Երկրի ուղեծրում արբանյակների թվի արագ աճը կարող է խնդիրներ ստեղծել աստղագիտության համար։ Աստղագետները ՄԱԿ-ի միջոցով փորձում են հասնել արբանյակների արձակման և դրանց առաջացրած լուսային աղտոտման ավելի խիստ կարգավորմանը։
«Outer Space Institute»-ը առաջարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ պետությունների իրավական պարտավորությունները հստակեցնելու համար։
Մտահոգությունները մեծացել են «SpaceX»-ի, «Google»-ի և այլ ընկերությունների՝ տիեզերքում հարյուր հազարավոր տվյալների կենտրոններ տեղակայելու ծրագրերի, ինչպես նաև արևի լույսը Երկիր ուղղող տիեզերական հայելիների նախագծերի ֆոնին։
Գիտնականների խոսքով՝ նման ծրագրերը կարող են լուսավորել գիշերային երկինքը և խոչընդոտել աստղագիտական դիտարկումներին։ Նրանք ցանկանում են, որ դատարանը մեկնաբանի 1967 թվականի Տիեզերքի մասին պայմանագիրը և հստակեցնի պետությունների պատասխանատվությունը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը