OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել
Աշխարհ
Հունիսին OpenAI-ի գործակալները Միավորված ազգերի կազմակերպության կայք են ուղարկել մեծ թվով որոնողական հարցումներ, այնուհետև, կիրառելով տարբեր ագրեսիվ մեթոդներ, փորձել են մուտք գործել համակարգում առկա տվյալներին։
Վերջին շաբաթների ընթացքում հետազոտողները համացանցում OpenAI-ի արհեստական բանականության մոդելների չարտոնված վարքագծի մի շարք դեպքեր են հայտնաբերել։
ՄԱԿ-ի դեպքում, ինչպես նաև վերջին օրերին հանրայնացված մի քանի այլ օրինակներում, գործակալները զգալի ջանքեր են գործադրել կայքերից տվյալներ հավաքելու համար։ Այդ մասին, հղում անելով արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած Transluce հետազոտական ընկերության տրամադրած տվյալներին, գրում է զեկույցի հեղինակ Ռոուեն Հովարդ-Ջոնսը՝ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը