Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակն ավելացնելու մասին։
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ ԶՈւ ընդհանուր հաստիքային թվաքանակը սահմանվել է 2 մլն 441 հազար 630, որից 1 մլն 550 հազար 500-ը՝ զինծառայողներ։
Նախկինում Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 2 մլն 426 հազար 130, այդ թվում՝ 1 մլն 535 հազար զինծառայող։ Այսպիսով՝ զինծառայողների թիվն ավելացվել է 15 հազար 500-ով։
Նույն հրամանագրով Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է դաշնային բյուջեից Պաշտպանության նախարարությանը հատկացնել զինծառայողների թվաքանակի ավելացման համար անհրաժեշտ միջոցները։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Ավելի վաղ՝ հուլիսին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել ՌԴ ԶՈւ զինծառայողների թվաքանակը 25 հազարով ավելացնելու մասին։ Հունիսին ևս զինված ուժերի հաստիքային թվաքանակն ավելացվել էր շուրջ 7,3 հազարով։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը