Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է իսրայելցի վարչապետին։ Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա ամրապնդման և զարգացման հնարավորությունները։
Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի վարչապետը շաբաթավերջին չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Գործակալության տվյալներով՝ ուղևորության նպատակներից մեկն էմիրաթական առաջնորդին խնդրելն էր հերքել այն հաղորդումները, ըստ որոնց նա նախապես զգուշացրել էր Նեթանյահուին 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի պատրաստվող հարձակման մասին։
Ավելի վաղ Haaretz պարբերականը հրապարակել էր հետաքննություն, ըստ որի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը, ենթադրաբար, Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին հայտնել էր հոկտեմբերի 7-ի հարձակումից մոտ մեկուկես շաբաթ առաջ։ Ինչպես նշել է պարբերականը, այդ զրույցից հետո Իսրայելի վարչապետն Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Հերցի Հալևիին և հատուկ ծառայությունների ղեկավարներին տեղեկությունը չի փոխանցել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը