Թաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։42-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը թաց ճանապարհի պատճառով կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք։
Դեպքի հետևանքով ճանապարհի երթևեկությունը երկկողմանի փակվել էր։
Դեպքի վայր ժամանած փրկարարները ուղղել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Երթևեկությունը վերականգնվել է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը