Գերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներ
Աշխարհ
Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, Ավստրիան և Ֆինլանդիան պահանջում են վերանայել ԵՄ առաջիկա յոթ տարվա բյուջեն և կրճատել հարյուրավոր միլիարդ եվրոյի ծախսեր։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով երկրների ղեկավարների հայտարարությունը։
Նրանց դիրքորոշմամբ՝ ազատված միջոցները պետք է ուղղվեն ռազմարդյունաբերության և նորարարական ընկերությունների ոլորտներին՝ միաժամանակ կրճատելով գյուղատնտեսության և ԵՄ ավելի աղքատ տարածաշրջանների ֆինանսավորումը։
Վեց երկրների ղեկավարները հայտարարել են, որ իրենց պահանջները չբավարարվելու դեպքում կարող են արգելափակել ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեի շուրջ համաձայնությունը։
Եվրոպական երկրների իշխանությունները իրենց դիրքորոշումը հիմնավորում են տնտեսական և անվտանգության ոլորտներում առկա մարտահրավերներով։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը