Axios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հանձնարարել է Պենտագոնին օգտագործել հետախուզական տվյալները և կիբեռտարածությունը՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պորտալից ստացված հուշագրի համաձայն՝ Հեգսեթը հրամայել է օգտագործել «առաջադեմ հետախուզական և թվային հնարավորություններ՝ ընտրություններում օտարերկրյա միջամտությունը հայտնաբերելու, խափանելու և չեզոքացնելու համար»։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ այս նախաձեռնությունը կօգտագործի արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Պորտալը շեշտում է, որ նախարարի հրամանը չի ներառում զորքեր տեղակայել ընտրատեղամասերում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բացառել նման հնարավորությունը։
Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնը կօգտագործի ռազմական հետախուզության միջոցները՝ «ԱՄՆ ընտրություններին ուղղված արտաքին սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և մշակելու համար՝ համաձայն օրենքների, կանոնակարգերի և գործադիր հրամանագրերի», ինչպես նաև ԱՄՆ ընտրությունները թիրախավորող «արտաքին գործիչների կողմից եկող պոտենցիալ կիբերսպառնալիքներին» հակազդելու համար՝ ԱՄՆ Կիբերհրամանատարության և Հայրենիքի անվտանգության նախարարության համատեղ գործողությունների միջոցով։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը