Հայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականը
Հայաստան
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է ԵՄ Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացը։
Արփինե Սարգսյանը, որպես գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, նշել է, որ Հայաստանը որպես վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերջնաժամկետ նախանշել է 2029 թվականը։
Նախարարը ընդգծել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման Հայաստանի հանձնառությունը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի կառավարմանը, նոր կենսաչափական համակարգի ներդրմանը և սահմանների համալիր կառավարմանը։ Սարգսյանի խոսքով՝ նոր կենսաչափական համակարգի ներդրման մեկնարկը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, իսկ սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը՝ Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը