Բրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակին
Արտաքին Քաղաքական
ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Սըր Էդվարդ Լինն անդրադարձել է Հայաստանում անցկացված ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
Նա իր ելույթում պնդել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ «աննախադեպ սպառնալիք» է ստեղծում՝ նշելով, որ, իր գնահատմամբ, իշխանությունները փորձում են միջամտել եկեղեցու ինքնավարությանը։
Լինն անդրադարձել է նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական գործընթացներին և նշել, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ենթարկվում է ճնշումների։ Նա տեղի ունեցողը բնութագրել է որպես «հաշվարկված հարձակում կրոնական ինքնավարության դեմ»։
Բրիտանացի պատգամավորը նաև պնդել է, որ հունիսյան ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ներառվել են եկեղեցու ինքնավարությանը վերաբերող դրույթներ։ Նա քննադատել է պետական մարմինների կողմից եկեղեցու կանոնական կառուցվածքին առնչվող հարցերի քննարկումը։
Լինն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է ուշադրություն դարձնի կրոնի ազատության և եկեղեցու ինքնավարության հարցերին։
Միաժամանակ, հարկ է նշել, որ Սըր Էդվարդ Լինն ԵԽԽՎ գործող անդամ է՝ Մեծ Բրիտանիան ներկայացնող «European Conservatives, Patriots & Affiliates» խմբում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը