Սելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցել
Ժամանց
Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթը սկսել է անակնկալ ելույթով՝ Էյֆելյան աշտարակի ներքո։ Նա L’Oréal-ի ամենամյա ցուցադրության ավարտին դուրս է եկել բեմահարթակ և կատարել իր «I’m Alive» հայտնի երգը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Երգչուհին ներկայացել է սև, էլեգանտ զգեստով։ Ելույթից հետո նրան միացել են L’Oréal-ի հայտնի դեսպաններ, այդ թվում՝ Վիոլա Դևիսը, Սիմոն Էշլին, Աջա Նաոմի Քինգը և Եվա Լոնգորիան։
Սելին Դիոնը վերջերս հայտարարել էր Փարիզում բեմ վերադառնալու մասին։ Նա նախատեսում է Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես գալ 26 համերգով․ 16-ը նախատեսված էր սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, ևս 10-ը՝ 2027 թվականի մայիսին։ Կանանց գարուն-ամառ հավաքածուներին նվիրված Փարիզի նորաձևության շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը։ Դիոնը դեռ կարող է հայտնվել նաև Dior-ի, Tom Ford-ի, Schiaparelli-ի և Givenchy-ի ցուցադրությունների առաջին շարքերում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը