Starship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակով
Աշխարհ
Իլոն Մասկի «SpaceX» ընկերությունն առաջին անգամ «Starship» տիեզերանավը դուրս է բերել Երկրի ուղեծիր։ Գործարկումն իրականացվել է Տեխասում գտնվող «Starbase» տիեզերակայանից։ Սա «Starship»-ի 14-րդ փորձնական թռիչքն էր։ Նախորդ բոլոր թռիչքները ենթաուղեծրային էին։ Թռիչքը նախատեսվածից շատ ավելի կարճ է տևել։
Ջրի մակերեսին վայրէջք կատարելիս «Starship»-ը բռնկվել է։ Չնայած դրան՝ SpaceX-ը թռիչքը գնահատել է որպես հաջողված։
«Starship»-ն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և տիեզերք է հասցրել «26 Starlink V3» արբանյակ։ Նախատեսվում էր, որ այն Երկրի շուրջ մոտ վեց պտույտ կկատարի, սակայն կառավարման կենտրոնը որոշել է տիեզերանավը վերադարձնել ավելի վաղ՝ մոտ երեք ժամ անց։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը