Իրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրը
Աշխարհ
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտարարել է, որ Թեհրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու հարցը։
«Խորհրդարանը կուսումնասիրի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու եռակողմ ծրագիր», - նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
Նիկզադը հավելել է, որ Իրանը «չի վստահում ԱԷՄԳ-ին և նրա ներկայիս ղեկավար Ռաֆայել Գրոսիին, քանի որ նրանք անցկացնում են «միայն մակերեսային ստուգումներ և ներկայացնում են բացասական զեկույցներ» երկրի դեմ։ Սակայն, փոխխոսնակը նշել է, որ Թեհրանը նաև «կքննարկի այս ծրագրի միջազգային ասպեկտները»։
Սեպտեմբերի 25-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք մշակել և պատրաստ է պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանի կողմից ուրանի մինչև 60% հարստացումը բացառապես խաղաղ նպատակներով է և լիովին համապատասխանում է Թեհրանի պարտավորություններին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը