«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների
Հասարակություն
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը երեք առանձին դիմում-բողոք է ներկայացրել միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ Արցախում սեպտեմբերին կազմակերպված դիվանագիտական այցի և դրա շրջանակում, ըստ միավորման, հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ խեղաթյուրումների առնչությամբ։
Դիմումները հասցեագրվել են Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, Ադրբեջանում Մեքսիկայի դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Իրանի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը։
«ՀայաՔվե»-ն իր դիմումներում նշել է, որ նման այցերը, իր գնահատմամբ, չպետք է օգտագործվեն Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած մեկնաբանությունների միջազգային լեգիտիմացման նպատակով։
Միավորումը միջազգային գործընկերներից ակնկալում է դիրքորոշում հայտնել Արցախի հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցում, աջակցել անկախ միջազգային, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ Արցախ մուտք գործելուն և պաշտպանել Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը