ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
Հասարակություն
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 29-ի նիստում որոշել է սեպտեմբերի 30-ից դադարեցնել «Կոտայք Թի Վի» ՍՊ ընկերությանը տրամադրված՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային սփռման լիցենզիայի գործողությունը։
ՀՌՀ-ից հայտնել են, որ ընկերությունը դիմել էր լիցենզիայի գործողությունը դադարեցնելու խնդրանքով։ Հանձնաժողովը նույն որոշմամբ դադարեցրել է նաև «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը տրամադրված՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման լիցենզիայի գործողությունը։
Նիստի օրակարգում ներառված էր նաև «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման հարցը, որը Հանձնաժողովը հաստատել է։
ՀՌՀ-ի որոշումները կարող են ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը