Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»
Հասարակություն
Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ հանդիպումը՝ պնդելով, որ վարչապետը քաղաքական օրակարգ է ներկայացրել ապաքաղաքական կառույցում։
Աղա-Սարգսյանի խոսքով՝ Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել է որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող հայ ուսանողներին միավորելու նպատակով։ Նրա պնդմամբ՝ Փաշինյանի կողմից «Իրական Հայաստան» գաղափարախոսության ներկայացումը կարող է քաղաքականացնել կառույցը և պառակտման պատճառ դառնալ։
Նա նաև քննադատել է իշխանությունների մոտեցումը Սփյուռքի հետ հարաբերություններին՝ նշելով, որ մի կողմից Սփյուռքին ներկայացվում է որպես Հայաստանի քաղաքականության կողմ չհանդիսացող համայնքների ամբողջություն, իսկ մյուս կողմից՝ իշխանությունն ինքն է քաղաքական օրակարգ ներկայացնում Սփյուռքի հասարակական միջավայրում։
«Սփյուռքն արդեն ունի կուսակցական, գաղափարական, կրոնական և քաղաքական բազմաթիվ հարթակներ, այն, ինչ պակասում է, բոլորին համախմբող ընդհանուր տարածքներն են»,– նշել է Աղա-Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ նման կառույցների քաղաքականացումը կարող է խորացնել Սփյուռքի երիտասարդության միջև առկա բաժանումները։ «Փաշինյանի համար դա կարող է լինել մեկ հանդիպում, բայց Սփյուռքի համար՝ ևս մեկ բաժանարար գիծ»,– ասել է նա։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը